18:52  ,  16 նոյեմբերի, 2018

«Բարսելոնայի» հոբելյանական համազգեստը Nike–ից (ֆոտո)

Ամերիկյան Nike ընկերությունն ու կատալոնական «Բարսելոնան» համագործակցության 20–ամյա հոբեյլանի կապակցությամբ թողարկել են նոր համազգեստ։ Խաղաշապիկին առկա են տարրեր 20 տարվա ընթացքում ստեղծված բոլոր համազգեստերից։

«Մեր գլխավոր նպատակն էր ցուցադրել բոլոր նախկին խաղաշապիկները մեկում, բայց այնպես իդեալական համադրել, որ չստացվեր առանձին հատվածներ տարբեր համազգեստերից»,– պատմել է Nike–ի դիզայներական բաժնի տնօրեն Փիթ Հոփքինսը։

Նոր համազգեստը վաճառքում կլինի նոյեմբերի 21–ին։ Խաղաշապիկի գինը կլինի մոտ 140 եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում