16:45  ,  15 նոյեմբերի, 2018

Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

Լոնդոնում կայացած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստի ընթացքում որոշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության համաձայն՝ այդ որոշումը ՖԻԴԵ-ում կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում եւ այս հաջողված փորձը այլ երկրներում եւս ներդնելու ցանկությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում