ԱՄՆ–ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Winter Chess Classic շախմատային փառատոնի B խմբի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը նվաճել է հաղթողի կոչումը՝ թայ–բրեյքում հաղթելով իսրայելցի Վիկտոր Միխալեւսկուն։
Երկու գրոսմայստերներն էլ 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։
Երրորդ տեղը գրավել է Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը վաստակել է 5 միավոր։
Ուժեղագույնների խմբում հանդես եկած Հրանտ Մելքումյանը 5 միավորով բաժանել է 2–5–րդ տեղերը։
Ֆոտո՝ chessfed.am
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում