15:55  +04,  14 նոյեմբերի, 2018

Հայաստանի Մ-19 հավաքականը Երեւանում պարտվեց հոլանդացիներին

Երեւանում նոյեմբերի 14-ին մեկնարկեց ընկերական մրցաշար, որին մասնակցում են ֆուտբոլի Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած առաջին խաղում Հայաստանի թիմը մրցեց հոլանդացիների հետ եւ պարտվեց 0:4 հաշվով: Հյուրերը 3 գոլ խփեցին առաջին խաղակեսում:

Առաջին տուրի մյուս խաղում Գերմանիայի եւ Պորտուգալիայի թիմերը կհանդիպեն նոյեմբերի 14-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում (ժամը 17:00-ին):

2019թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում անցկացվող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 20-ին:

Մրցաշարի խաղացանկը

Առաջին տուր

14.11.18 Հայաստան - Հոլանդիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ՝ ժամը 14:00-ին

14.11.18 Գերմանիա - Պորտուգալիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ 17:00

Երկրորդ տուր

17.11.18 Հայաստան - Պորտուգալիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ՝ 14:00

17.11.18 Հոլանդիա - Գերմանիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ 17:00

Երրորդ տուր

19.11.18 Հայաստան - Գերմանիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ՝ 14:00

20.11.18 Պորտուգալիա - Հոլանդիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ 17:00

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ