18:21  ,  13 նոյեմբերի, 2018

«Յուվենտուսը» կավելացնի իտալացի ֆուտբոլիստների թիվը

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է մեծացնել իտալացի ֆուտբոլիստների թիվը թիմում, հաղորդում է Tuttosport-ը: Իտալիայի առաջնության նախորդ տուրում «Յուվենտուսը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»՝ կազմում ունենալով մեկ իտալացի խաղացող Ջորջո Կիելինի:

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին ներքին տրանսֆերային շուկայի ուսումնասիրության արդյունքում նշել է երեք թեկնածուների. Կիսապաշտպաններ Ֆեդերիկո Կիեզա («Ֆիորենտինա»), Նիկոլո Բարելա («Կալյարի»), Սանդրո Տոնալի («Բրեշիա»):

Կիեզայի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 60 միլիոն եվրո: Բարելայի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Ռոման» ու «Ինտերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում