14:34  ,  12 նոյեմբերի, 2018

«Արսենալի» հարձակվողը վիրահատվել է եւ կբացակայի տեւական ժամանակով

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը վիրահատվել է կրունկի կոտրվածք ստանալուց հետո: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ նշելով, որ անգլիացին երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից:

«Կարծում եմ՝ նա կբացակայի երկար ժամանակ: Դա լուրջ վնասվածք է, իսկ վերականգնման վերաբերյալ ավելի ստույգ տեղեկություն կարող է տալ թիմի բժիշկը»,- Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ուելբեկը վնասվածք էր ստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմԵվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (0:0), որը կայացել էր նոյեմբերի 8-ին: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 14 խաղի եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում