16:53  ,  11 նոյեմբերի, 2018

Բարձրագույն խումբ. Չեմպիոնական մրցավազքն ավելի սրվեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում նոյեմբերի 11-ին անցկացվեցին 16-րդ տուրի բոլոր՝ 4 հանդիպումները: Տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունեց առաջատարների թվում գտնվող «Բանանցին» եւ հաղթեց 3:0 հաշվով: Այս խաղից առաջ «Գանձասար-Կապանը» գոլ չէր խփել 40 օր:

Ավելի վաղ Երեւանի «Փյունիկը» Վանաձորում նվազագույն հաշվով հաղթել էր «Լոռիին», Գյումրիի «Շիրակը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել «Արարարտ-Արմենիայի» նկատմամբ, իսկ «Ալաշկերտն» ու «Արցախը» բաժանվել էին գոլազուրկ ոչ ոքիով:

16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 29 միավորով գլխավորում է «Ալաշկերտը», որից 2 միավոր հետ է երկրորդ տեղ բարձրացած «Փյունիկը»: «Բանանցը» 26 միավորով երրորդն է, իսկ 24 միավոր ունեցող «Լոռին» նահանջեց չորրորդ տեղ: «Շիրակն» ունի 19 միավոր, «Արարատ-Արմենիան»՝ 17, «Գանձասար-Կապանը»՝ 13, «Արցախը»՝ 12, իսկ հետնապահ «Արարատը»՝ 7:

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի պատճառով Հայաստանի առաջնությունում հանդիպումներ չեն անցկացվի հաջորդ շաբաթ: Հաջորդ տուրը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ 25-ին: 17-րդ տուրը բաց կթողնի «Շիրակը»:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 3:0

Վբեյմար Անգուլո, 16, Լուբամբո Մուսոնդա, 21, Ալեքս Ջունիոր, 66 (11մ)

«Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0:0

Հեռացում՝ Տարոն Ոսկանյան, 89 («Ալաշկերտ»)

«Լոռի» - «Փյունիկ»՝ 0:1

Ռումյան Հովսեփյան, 58

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:0

Կաբանգու Ջոնս, 78

17-րդ տուր

Նոյեմբերի 24

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»

«Ալաշկերտ» - «Բանանց»

Նոյեմբերի 25

«Փյունիկ» - «Արարատ»

«Գանձասար-Կապան» - «Լոռի»

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում