20:51  ,  8 նոյեմբերի, 2018

Եռակի օլիմպիական չեմպիոնը ձերբակալվել է 12 տարեկան պատանու բռնաբարության մեղադրանքով

Կուբացի լեգենդար բռնցքամարտիկ, եռակի օլիմպիական չեմպիոն Ֆելիքս Սավոնը ձերբակալվել է 12-ամյա պատանու բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է BoxingScene-ը:

Նշվում է, որ 51-ամյա Սավոնին նախկինում էլ ներկայացվել է այսպիսի մեղադրանք, սակայն Կուբայի ռեժիմը երկրի իմիջին վնաս չհասցնելու նկատառումով կոծկել է գործերը:

Սավոնը օլիմպիական չեմպիոն է դարձել 1992, 1996, 2000 թվականներին եւ կարիերան ավարտել է 2001-ին: Սիրողական ռինգում անցկացրած 383 մենամարտում տարել է 362 հաղթանակ: Նա երբեք չի մենամարտել պրոֆեսիոնալ ռինգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում