17:02  ,  8 նոյեմբերի, 2018

Լուիս Էնրիկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ազգային թիմի կազմը Բոսնիա եւ Հերցոգովինայի հետ ընկերական խաղի (նոյեմբերի 11) ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպման (նոյեմբերի 15) համար: Հավաքական է վերադարձել «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, որը, ըստ իսպանական մամուլի, կոնֆլիկտ ուներ Լուիս Էնրիկեի հետ:

Դարպասապահներ. Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Պաու Լոպես («Բետիս»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Խոսե Գայա («Վալենսիա»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խոնի Օտո («Վուլվերհեմփթոն»), Մարիո Էրմոսո («Էսպանյոլ»), Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Դիեգո Լյորենտե («Ռեալ Սոսյեդադ»), Բրայս Պորտելա («Սելտա»):

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս, Սերխիո Ռոբերտո (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սաուլ, Ռոդրի (երկուսն էլ՝ «Աթլետիկո), Իսկո, Դանի Սեբալյոս, Մարկո Ասենսիո (բոլորը՝ «Ռեալ»), Պաբլո Ֆորնալաս («Վիլյառեալ»):

Հարձակվողներ. Ալվարո Մորատա («Չելսի»), Ռոդրիգո Մորենո («Վալենսիա»), Սուսո («Միլան»), Յագո Ասպաս («Սելտա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում