15:04  ,  8 նոյեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը պատմել է, թե որ խաղային դիրքում է ավելի լավ զգում իրեն

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի խաղի մասին, ինչպես նաեւ պատմել է, թե որ խաղային դիրքում է ավելի լավ զգում իրեն:

«Պատրաստվում ենք «Լոկոմոտիվի» դեմ խաղին: Դիտել ենք «Պորտուի» հետ հանդիպումը: Պետք է նայել եւ սովորել, որպեսզի հաղթենք «Լոկոմոտիվին»:

Իհարկե, ինձ ավելի շատ դուրս է գալիս խաղալ հարձակմանը մոտ: Բոլորը սիրում են խփել գոլեր, եւ ես բացառություն չեմ: Սակայն պետք է աշխատել գոլ խփելու համար»,- Հայաստանի հավաքականի թեկնածուի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 11 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում