13:10  ,  8 նոյեմբերի, 2018

Բենզեման «Ռեալում» 200 գոլ խփած 7-րդ ֆուտբոլիստն է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում (5:0), դարձել է Արքայական ակումբում 200 գոլ խփած 7-րդ ֆուտբոլիստը:

«Ռեալում» ֆրանսիացի հարձակվողից ավելի շատ գոլ խփել են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (451 գոլ), Ռաուլ Գոնսալեսը (323), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308), Կարլոս Սանտիլյանան (287), Ֆերենց Պուշկաշը (237) եւ Ուգո Սանչեսը (208):

Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Քարիմ Բենզեման 59 գոլով չորրորդն է: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (120 գոլ), Լիոնել Մեսիին (105 գոլ) եւ Ռաուլին (71 գոլ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում