Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ուկրաինական Football.ua կայքը, ամփոփելով 5-րդ տուրը, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի մասին գրել է հետեւյալը. «Առաջնության սկզբնամասի խորհրդանշական հավաքականների մշտական մասնակիցը: Նորից դուբլ, իսկ մրցակիցը չկարողացավ ոչինչ անել նրա դեմ: Պարզապես հրեշ»:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Շախտյոր» 4:1 հաշվով հաղթեց «Վորսկլային», իսկ 23-ամյա կիսապաշտպանը դարձավ երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը խփած 7 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի