Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խորհրդանշական հավաքականում է

13:47   13 օգոստոսի, 2012

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Ուկրաինական Football.ua կայքը, ամփոփելով 5-րդ տուրը, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի մասին գրել է հետեւյալը. «Առաջնության սկզբնամասի խորհրդանշական հավաքականների մշտական մասնակիցը: Նորից դուբլ, իսկ մրցակիցը չկարողացավ ոչինչ անել նրա դեմ: Պարզապես հրեշ»:

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Շախտյոր» 4:1 հաշվով հաղթեց «Վորսկլային», իսկ 23-ամյա կիսապաշտպանը դարձավ երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը խփած 7 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.