17:26  ,  5 նոյեմբերի, 2018

ԱԱ. Էլինա Դանիելյանը եւս չհաղթահարեց առաջին շրջանի արգելքը

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոկաուտ մրցակարգով անցկացվող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը եւս չկարողացավ հաղթահարել առաջին շրջանի արգելքը:

Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը թայ-բրեյքում պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգին՝ 0.5:1.5  հաշվով: Թայ-բրեյքի առաջին պարտիայում Դանիելյանը պարտվեց, իսկ երկրորդ գրանցվեց ոչ ոքի: Հիմնական փուլի երկու պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտրյանը առաջին շրջանի հիմնական փուլում պարտվել էր կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինային՝ 0.5:1.5:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցակիցներն իրար հետ անցկացնում են 2-ական պարտիա՝ սպիտակներով ու սեւերով: Ոչ ոքիի դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում