16:05  ,  5 նոյեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը MMA-ում նորամուտը կնշի Ճապոնիայում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը նորամուտը կնշի խառը մենամարտերում (MMA), հաղորդում է ESPN-ը:

Դեկտեմբերի 31-ին 41-ամյա ամերիկացին Ճապոնիայում կայանալիք RIZIN մրցաշարում կմենամարտի Տենսին Նացուկավայի հետ: Մենամարտը կանցկացվի Saitama Super Arena մարզապալատում, որը հյուրընկալում է 37 հազար երկրպագու: Կողմերն արդեն կնքել են մենամարտի անցկացման պայմանագիր:

Հիշեցնենք, որ 2017-ին Ֆլոյդ Մեյվեզերը բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ եւ հաղթել տեխնիկական նոկաուտով։ Ամերիկացին մտադիր է մենամարտել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

Վերջերս UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը հայտարարել էր, որ Մեյվեզերի ու Նուրմագոմեդովի մենամարտը չի անցկացվելու բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում