20:52  ,  4 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» խփեց 6 գոլ եւ դարձավ առաջատար (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հավաքեց 29 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որն այս տուրում ոչ ոքի էր խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 6:1

Ուեսլի Հուդտ, 6 (ինքնագոլ), Սերխիո Ագուերո, 12, Դավիդ Սիլվա, 18, Ռահիմ Ստերլինգ, 45+2, 67, Լերոյ Սանե, 90+1 – Դանի Ինգս, 30 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում