Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը գրավել է 9-րդ տեղը:
Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 210 կգ (95+115) արդյունք:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ)
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադեն մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում