19:56  ,  4 նոյեմբերի, 2018

Կարեն Խաչանովն առաջին տիտղոսը նվաճեց «Մասթերս» շարքի մրցաշարերում (ֆոտո)

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճեց Փարզիում անցկացված «Մասթերս-100» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 7:5, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին, որը նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը: Մրցախաղը տեւեց 1 ժամ 38 րոպե:

Այս հաղթանակի շնորհիվ հայ մարզիկն առաջին անգամ կռառնա աշխարհի 11-րդ ռակետ:

Կարեն Խաչանովը եւ Նովակ Ջոկովիչը մրցեցին երկրորդ անգամ: Նրանք հանդիպել էին նաեւ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում, որտեղ սերբ թենիսիստը հաղթել էր 6:4, 6:2, 6:2 հաշվով:

Սա Կարեն Խաչանովի կարիերայի չորրորդ տիտղոսն էր եւ առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում: Աշխարհի 18-րդ ռակետ Խաչանովը վերջերս նվաճել էր նաեւ Մոսկվայում անցկացված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը:

2009 թվականից հետո Կարեն Խաչանովն առաջին ռուսաստանցին է, որը հաղթում է «Մասթերս» շարքի մրցաշարում: Նախորդ անգամ դա հաջողվել էր Նիկոլայ Դավիդենկոյին, որը 12 տարի առաջ հաղթել էր Շանհայի մրցաշարում: 

Բացի այդ, Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում