17:17  ,  2 նոյեմբերի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ խաղում (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ալեքսանդր Լյակազեթ։

Նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21։30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում