Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի երկրորդ գիրքը լույս կտեսնի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է 37-ամյա ֆուտբոլիստը: «Ես ֆուտբոլն եմ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
«Այս գիրքն իմ ֆուտբոլային կարիերայի մասին է: Մեծ բավականություն եմ ստացել գրքի վրա աշխատելիս: Ձեզ սպասում են բազմաթիվ լուսանկարներ ու հարցազրույցներ իմ ու այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատել եմ կարիերայիս ընթացքում»,- թվիթերյան էջում գրել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում Շվեդիայի հավաքականի նախկին ավագը 22 գոլով դարձել էր երկրորդ լավագույն ռմբարկու եւ 9 գոլ զիջել «Ատլանտայի» վենեսուելացի հարձակվող Ժոզեֆ Մարտինեսին, որը ռմբարկուական ռեկորդ սահմանեց MLS-ում: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 31 գոլ խփել MLS-ի մեկ մրցաշրջանում:
Next week my new book I am football is out! It is a book about my career as a football player and it has been a lot of fun working on it. Lots of pictures and interviews with me and with people I have worked with through my career. pic.twitter.com/CrkAW2425k
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) November 1, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում