Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» եւ «Տոտենհեմը» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
«Արսենալը» տանը մրցեց «Բլեքփուլի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:
«Չելսին» հյուրընկալեց Ֆրենկ Լեմպարդի ղեկավարած «Դերբի Քաունթիին» եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: «Ստեմֆորդ Բրիջում» «Չելսիի» նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդին ընդունեցին բուռն ծափերով:
«Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ հաղթեց 3:1 հաշվով:
Անգլիական լիգայի գավաթ, չորրորդ շրջան
«Արսենալ» - «Բլեքփուլ»՝ 2:1
Շտեֆան Լիխտշտայներ, 33, Էմիլ Սմիթ, 50 – Փոդի Օ՝Քոնոր, 66
Հեռացումներ՝ Մատեո Գենդուզի, 56, երկրորդ դեղին քարտ – Փոդի Օ՝Քոնոր, 84
«Չելսի» - «Դերբի Քաունթի»՝ 3:2 (տեսանյութ)
Ֆիկայո Տոմորի, 5, ինքնագոլ, Ռիչարդ Կիո, 21, ինքնագոլ, Սեսկ Ֆաբրեգաս, 41 – Ջեք Մերիոթ, 9, Մարտին Ուոգհորն, 27
«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1:3
Լուկաս Պերես, 71 – Սոն Հին Մին, 16, 54, Ֆերնանդո Լյորենտե, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում