23:50  ,  30 հոկտեմբերի, 2018

Լիլիթ Պողոսյանը Կահիրեում երրորդ տեղն է գրավել խառը զուգախաղում

Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը մասնակցել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված միջազգային մրցաշարին եւ երրորդ տեղը գրավել խառը զուգախաղում: Հայ մարզուհին առաջին անգամ հանդես է եկել մալթացի Մեթյու Աբելայի հետ:

Մենախաղում ու զուգախաղում Լիլիթ Պողոսյանը մրցանակակիր չի դարձել, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Լիլիթը մարզվում է Դանիայի Հոլբեգ քաղաքում գործող եվրոպական երկրների շնորհալի բադմինտոնիստների մարզական ճամբարում: Այնտեղ նա կմարզվի երեք տարի: Կենտրոնի սաները պարբերաբար մասնակցում են նաեւ միջազգային մրցաշարերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս