23:50 30 հոկտեմբերի, 2018Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը մասնակցել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված միջազգային մրցաշարին եւ երրորդ տեղը գրավել խառը զուգախաղում: Հայ մարզուհին առաջին անգամ հանդես է եկել մալթացի Մեթյու Աբելայի հետ:
Մենախաղում ու զուգախաղում Լիլիթ Պողոսյանը մրցանակակիր չի դարձել, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Լիլիթը մարզվում է Դանիայի Հոլբեգ քաղաքում գործող եվրոպական երկրների շնորհալի բադմինտոնիստների մարզական ճամբարում: Այնտեղ նա կմարզվի երեք տարի: Կենտրոնի սաները պարբերաբար մասնակցում են նաեւ միջազգային մրցաշարերի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.