Գոլդեն Սթեյտի» պաշտպան Կլեյ Թոմփսոնը, 52 միավոր վաստակելով «Չիկագոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, սահմանել է ռեկորդ, փոխանցում է NBA-ի կայքը:
Թոմփսոնն առաջին բասկետբոլիստն է, որը NBA-ի մեկ խաղում կատարում է 14 դիպուկ 3 միավորանոց նետում (24 փորձից): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Կլեյ Թոմփսոնի ակումբակից Ստիվեն Կարիին, որը մեկ խաղում գրանցել է 3 միավորանոց 13 նետում:
«Չիկագոյի» դեմ խաղում NBA-ի գործող չեմպիոնն առավելության էր հասել 149:124 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում