13:54  ,  30 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսի ծառայություններով, հաղորդում է TyС Sports-ը: Արքայական ակումբը պատրաստ է վճարել 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված տրանսֆերային գինը՝ 20 միլիոն եվրո:

Պալասիոսը մրցաշրջանը կավարտի արգենտինական ակումբում՝ հանդես գալով վարձակալությամբ, իսկ Մադրիդ կտեղափոխվի հաջորդ ամռանը:

Պալասիոսի տրանսֆերով հետաքրքրվում են նաեւ Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Պալասիոսը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում