21:54  ,  28 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ: 2:1 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի ընկան ֆրանսիացիներ Պոլ Պոգբան եւ Անտոնի Մարտիալը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 8-րդ տեղում է եւ 2 միավոր առաջ է 9-րդ տեղում ընթացող «Էվերտոնից»: Առաջատար «Լիվերպուլն» ունի 26 միավոր:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 2:1 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 27, Անտոնի Մարտիալ, 49 - Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 77, 11մ

Չիրացրած 11մ՝ Պոլ Պոգբա, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում