17:10  ,  27 հոկտեմբերի, 2018

ԱԱ․ Հայաստանի 3 մարմնամարզիկներ դուրս են եկել եզրափակիչ

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ։

Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը հաղթահարել են օղակների վարժության որակավորման փուլը, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկի։  

Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է 27-րդ տեղը, իսկ թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 32-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում