Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Unicef բարեգործական հիմնադրամի ֆիլմում: 29-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում դրվագ է հրապարակել այդ ֆիլմից:
«Նոր կինոնկար: Սահմանափակ կարողություններով երեխաները պետք է մաս կազմեն իրենց ընտանիքների առօրյայում, այլ ոչ թե առանձնացվեն հասարակությունից»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Unicef-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում