01:18  ,  26 հոկտեմբերի, 2018

Isle of Man. Արոնյանն ու Մելքումյանը բաժանում են 18-37-րդ տեղերը

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի 6-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը 4-ական միավորով բաժանում են 18-37-րդ տեղերը: Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստեր Ադհիբանի հետ, իսկ Մելքումյանը սպիտակներով միավորը կիսել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Առաջատարներ են 5-ական միավոր վաստակած ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, չինացի Հաո Վանը, ամերիկացի Ջեֆրի Սյաոն եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը: Եվս 10 շախմատիստներ ունեն 4.5-ական միավոր:

7-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի անգլիացի Նայջլ Շորթը, Հրանտ Մելքումյանինը՝ հնդիկ Գուկեշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում