21:08  ,  25 հոկտեմբերի, 2018

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ-23 հաղթող (ֆոտո)

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը հաղթողի կոչումը նվաճել է մինչեւ 23 տարեկանների 94 կգ քաշային կարգում՝ երկամարտում հավաքելով 368 կգ (160+208): Նա 1կգ-ով առաջ է անցել երկրորդ տեղը գրաված Վրաստանի ներկայացուցիչ Անտոն Պլեսնոյից:

Նույն քաշային կարգի մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի համար արծաթե մեդալ է նվաճել Սամվել Բաբակյանը՝ 361 կգ (165 + 196):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում