19:35  ,  24 հոկտեմբերի, 2018

ՖԻՖԱ-ն կարող է արգելել «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղի անցկացումը Մայամիում

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 26-ին կայանալիք նիստում կքննարկի «Ժիրոնա» – «Բարսելոնա» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումը Մայամիում անցկացնելու որոշումը։

Sport.es-ի համաձայն՝ մեծ է հավանականությունը, որ ՖԻՖԱ-ն կարգելի այդ խաղն անցկացնել ԱՄՆ-ում։

Ավելի վաղ այդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու դեմ էին արտահայտվել նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ իսպանական Պրիմերայի ղեկավար Խավյեր Տեբասը բազմիցս վստահություն էր հայտնել, որ խաղը կայանալու է ԱՄՆ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում