16:51  ,  20 հոկտեմբերի, 2018

«Շիրակն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրի երկրորդ խաղում «Շիրակը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին», որը Բարձրագույն խմբում առաջին հանդիպումն անցկացրեց Արբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց ռուս հարձակվող Գեորգի Գոգիչաեւը, որն աչքի ընկավ գեղեցիկ գրոհի արդյունքում:

«Շիրակը» երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 12 միավորով 6-րդ տեղում է, իսկ հետնապահ «Արարատն» ունի 5 միավոր:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում Վանաձորի «Լոռին» Երեւանում 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Արցախի» նկատմամբ:

 Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ»՝ 1:0

Գեորգի Գոգիչաեւ, 25

«Արցախ» - «Լոռի»՝ 2:3

Էդուարդ Ավագյան, 8, Ակմալ Բախտիյարով, 90+3 – Դեզիրե Ջոնել, 24, 88, Իսահ Ալիյու, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում