14:13  ,  18 հոկտեմբերի, 2018

Գեւորգ Ղազարյանը՝ Պորտուգալիայի առաջնության լավագույն լեգեոնականների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը GoalPoint.pt-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Պորտուգալիայի ընթացիկ առաջնության լավագույն լեգեոնականներից կազմված խորհրդանշական հավաքականում:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 տուրերում 30-ամյա Ղազարյանը մասնակցել է 5 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ 6-րդ տուրի խաղում Ղազարյանը խփել էր 2 գոլ:

Վերջերս կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Ջիբրալթարի (0:1) եւ Մակեդոնիայի (4:0) դեմ Ազգերի լիգայի տնային հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն այս ամռանն է տեղափոխվել «Շավիշ»: Նախորդ երեք մրցաշրջաններում նա հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմուում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում