16:45  +04,  18 հոկտեմբերի, 2018

Իգուաին. «Յուվենտուսից» հեռանալու որոշումն իմը չէր

«Միլանի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին:

«Յուվենտուսից» հեռանալու որոշումն իմը չէր: Ես ամեն ինչ տվեցի «Յուվենտուսին», որի հետ նվաճեցի շատ տիտղոսներ, սակայն հետո նրանք հրավիրեցին Կրիշտիանու Ռոնալդուին: Թիմը ցանկացավ շրջանցել որակը, իսկ հետո նրանք ինձ ասացին, որ չեմ կարող մնալ: Խոստացան, որ կփորձեն գտնել որոշումներ: Լավագույն որոշումը «Միլանն» էր»,- Իգուաինի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իգուաինը «Յուվենտուսում» խաղում էր 2016 թվականից, իսկ այս ամռանը տեղափոխվեց «Միլան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ