21:47  ,  17 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» պաշտոնապես դեմ է արտահայտվել «Ժիրոնա» – «Բարսելոնա» խաղը Մայամիում անցկացնելուն

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակով դեմ է արտահայտվել Իսպանիայի առաջնության 21–րդ տուրի «Ժիրոնա» – «Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելուն՝ ակնարկելով, որ չեզոք խաղադաշտը կարող է առավելություն տալ «Բարսելոնային»։

«Մեր ակումբը չի կարող համաձայնել Իսպանիայի առաջնության հանդիպումներից մեկը չեզոք խաղադաշտում անցկացնելուն։ Զարմանալի է, որ գաղափարը պատկանում է լիգային, որը պարտավոր է հանդես գալ անաչառ դիրքերից»,– «Ռեալի» նամակից հատված է մեջբերում Cadena Ser–ը։

Արքայական ակումբը նաեւ առաջարկել է Պրիմերայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար որոշ հանդիպումներ հեռարձակել անվճար հեռուստաալիքներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում