21:47  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա. Գեւորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ

Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 3:0 հաշվով հաղթում է մակեդոնացիներին: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: 81-րդ րոպեին նրա իրացրած տուգանային հարվածից հետո Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը չկարողացավ ֆիքսել գնդակը:

Հիշեցնենք, որ հաշիվը բացել էր Մարկոս Պիզելին, կրկնապատկել էր Յուրա Մովսիսյանը:

Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Մակեդոնիայում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում