Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պատասխանել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարտահրավերին:
«CBS, Showtime եւ MGM Grand, պատրաստեք ձեր չեկային գրքույկները: Լաս Վեգասը դարձյալ դարձնենք մեծագույնը»,- Ինստագրամում գրել է Մեյվեզերը:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը տիտղոսը պաշտպանել է՝ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին պարտության մատնելու շնորհիվ:
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում