21:50  ,  15 հոկտեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը պատասխանել է Խաբիբ Նուրմագոմեդովի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պատասխանել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարտահրավերին:

«CBS, Showtime եւ MGM Grand, պատրաստեք ձեր չեկային գրքույկները: Լաս Վեգասը դարձյալ դարձնենք մեծագույնը»,- Ինստագրամում գրել է Մեյվեզերը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը տիտղոսը պաշտպանել է՝ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին պարտության մատնելու շնորհիվ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DeJuan Blake (@dejuanblake)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում