19:15  ,  14 հոկտեմբերի, 2018

ՀՖՖ-ն ներողություն է խնդրել Ջիբրալթարի հավաքականից  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջիբրալթարի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել Հայաստան – Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով, հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից առաջ հանդիպման կազմակերպիչները Ջիբրալթարի օրհներգի փոխարեն միացրել են Լիխտենշտեյնի հիմնը:

Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիան թվթերյան էջում նշել է նաեւ, որ շատ հիասթափված է տեղի ունեցածով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղում հայկական թիմը նվազագույն հաշվով պարտվել էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարին՝ չօգտագործելով բազմաթիվ գոլային պահեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում