20:21  ,  14 հոկտեմբերի, 2018

Ագուերոն սիրավեպ է սկսել դաջվածքներով գեղեցկուհու հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին Լոս Անջելեսում նկատել են շիկահեր գեղեցկուհու հետ:

30-ամյա ֆուտբոլիստը Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկին մոտեցել է Mercedes G-Class մեքենայով, որի արժեքը 160 հազար եվրո է: Մեքենայի մեջ Ագուերոն համբուրել է աղջկա ձեռքը: Աղջկա մարմնի վրա կան բազմաթիվ դաջվածքներ, գրում է The Sun-ը:

Արգենտինայի հավաքականի հավաքից հետո Ագուերոն որոշել է հանգստանալ ԱՄՆ-ում, այնուհետեւ վերադառնալ անգլիական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում