13:22  ,  14 հոկտեմբերի, 2018

Մոդրիչը ցանկանում է հեռանալ «Ռեալից» Լոպետեգիի ու Պերեսի պատճառով

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մտածել Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:

Corriere dello Sport-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հետ: Բացի այդ, նա լարված հարաբարությունների մեջ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Հիշեցնենք, որ այս ամռանը խորվաթ կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել իտալական «Ինտերը», որը նաեւ բանակցել էր նրա հետ:

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English