01:37  ,  14 հոկտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյան. Յուրան սուպերմեն չի, թիմային սպորտ է

Հայաստանի ազգային հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ջիբրալթարի հավաքականից կրած պարտությունից հետո Երեւանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնի մոտ հանդիպել է հավաքականի երկրպագուների հետ:

«Խնդիրները տարիներ առաջ են սկսվել, մեկ օրում, մի խաղով ոչ մի բան չի փոխվի: Ամեն խաղում էլ պետք է կռվենք խաղանք: Եթե կարծում եք, որ մեզ հաճելի է այսպես խայտառակ լինելը, այդպես չի կարելի: Եթե ժողովուրդը կարծում էր, որ Յուրան եկավ՝ ֆուտբոլը պետք է փոխվի, այդպես էլ չի լինում: Յուրան սուպերմեն չի, թիմային սպորտ է: Թիմում մթնոլորտը նույն չէ, ինչ տարիներ առաջ էր»,- ասել է Յուրա Մովսիսյանը հանդիպումից հետո «Հանրապետական» ստադիոնի մոտ հավաքված ֆանատների հետ զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Ջիբրալթարին պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով