22:19  ,  13 հոկտեմբերի, 2018

Ջիբրալթարի հավաքականի մարզիչ. Սա պատմական հաջողություն է մեզ համար

Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում նշեց հետեւյալը.

«Սա պատմական հաջողություն է մեզ համար, քանի որ ՈւԵՖԱ-ի անդամ դառնալուց հետո սա մեր առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում: Կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց մենք եւս հաջող հանդես եկանք եւ կարողացանք պատմություն կերտել»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով՝ չօգտագործելով բազմաթիվ գոլային պահեր: Դա Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղն էր ազգային թիմում:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում