22:19 13 հոկտեմբերի, 2018Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում նշեց հետեւյալը.
«Սա պատմական հաջողություն է մեզ համար, քանի որ ՈւԵՖԱ-ի անդամ դառնալուց հետո սա մեր առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում: Կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց մենք եւս հաջող հանդես եկանք եւ կարողացանք պատմություն կերտել»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով՝ չօգտագործելով բազմաթիվ գոլային պահեր: Դա Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղն էր ազգային թիմում:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.