22:09  ,  13 հոկտեմբերի, 2018

Բախում հայ ֆանատների եւ ոստիկանների միջեւ «Հանրապետականում» (ֆոտո)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբայի փուլի երրորդ տուրում Ջիբրալթարի հավաքականից կրած ցավալի պարտությունից հետո Հայաստանի հավաքականի ֆանատների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել «Հանրապետական» ստադիոնի տրիբունայում: Դրանից առաջ վիճաբանություն է եղել ֆանատների տարբեր խմբերի միջեւ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը համաշխարհային դասակարգման 198-րդ համար Ջիբրալթարի թիմին պարտվել է նվազագույն հաշվով:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում