13:57  ,  11 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի ծառայություններով: Արքայական ակումբը մտադիր է տրանսֆերն իրագործել հաջորդ ամռանը, հաղորդում է ESPN-ը:

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի: «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում բաց թողնել Ստերլինգին, որը պահանջում է աշխատավարձի բարձրացում:

Այս մրցաշրջանում Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում