17:43  ,  10 հոկտեմբերի, 2018

Մաքգրեգորին հաղթելուց հետո Ինստագրամում Նուրմագոմեդովի հետեւորդներն ավելացել են 5 միլիոնով

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետեւորդներն Ինստագրամում զգալիորեն աճել են իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի դեմ մենամարտից հետո:

Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտից հետո 3 օրում ռուսաստանցի մարտիկի հետեւորդներն աճել են 5 միլիոնով: Այժմ Նուրմագոմեդովն Ինստագրամում ունի 11.3 միլիոն հետեւորդ: Նա ընգրկվել է Ինստագրամում ամենաշատ հետեւորդ ունեցող ռուսների լավագույն հնգյակում:

30-ամյա Նուրմագոմեդովից շատ հետեւորդ ունեն միայն Օլգա Բուզովան (13.8 միլիոն), Տիմատին (12.8 միլիոն) եւ Կսենիա Բորոդինան (11.8 միլիոն): Լավագույն հնգյակը եզրափակում է Comedy Club-ի ներկայացուցիչ Պավել Վելյան՝ 10.8 միլիոն հետեւորդ:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին հաղթել էր խեղդող հնարքով: Իռլանդացին հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում