12:53  ,  8 հոկտեմբերի, 2018

Պատանեկան Օլիմպիական խաղեր. 2 հայ մարզիկներ անհաջող են մեկնարկել

Բուենոս Այրեսում մեկնարկած պատանեկան ամառային երրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ են մտել ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ) եւ հրաձիգ Հայկ Բաբայանը:

10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայկ Բաբայանը 616.9 միավորով գրանցել է 13-րդ արդյունքը եւ չի կարողացել դուրս գալ եզրափակիչ փուլ:

Յուրի Իսրայելյանը եւս չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Հոկտեմբերի 8-ին Հայաստանը ներկայացուցիչ չունի Խաղերում:

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաեւ ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) եւ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում