«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի գոլը Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով:
Երկրորդ տեղում է «Բրյուգեի» կիսապաշտպան Արնո Գրյունեւելդի գոլը Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը (1:3), երրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գոլը «Յանգ Բոյզի» դեմ խաղում (3:0): Քառյակը եզրափակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գոլը, որը նա տուգանայինից խփել էր «Ցրվենա Զվեզդային» (6:1):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում