19:44  ,  5 հոկտեմբերի, 2018

Լեո Լիման՝ Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի լավագույն խաղացող

Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունական ՊԱՕԿ-ի հարձակվող Լեո Լիման: Բրազիլացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել Բելառուսի ԲԱՏԷ-ի դեմ խաղում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: ՊԱՕԿ-ը հաղթել է 4:1 հաշվով:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Ալֆրեդո Մորելոսը («Գլազգո Ռեյնջերս»), Պատրիկ Կուտրոնեն («Միլան») եւ Իսլամ Սլիմանին («Ֆեներբահչե»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում